Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Ուրիշի սրբիչով մի սրբվեք. Սամվել Խաչատրյան

Ուրիշի սրբիչով մի սրբվեք. Սամվել Խաչատրյան

Թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանի հետ ցրույցից պարզեցինք, որ լողավազաններից ու ֆիննական բաղնիքներից, եթե չեն ապահովվում համապատսխան սանիտարա-հիգիենիկ միջոցառումներ, մեծանում է ոտնաթաթերի կանդիդոզով, գունափոփոխ որքին սնկային հիվանդությունով վարակվելու հավանականությունը:  Խոսելով ոտնաթաթերի կանդիդոզի մասին, բժիշկը նշել է, որ հիվանդության առաջացման պատճառը` կանդիդա խմբի սնկերն են:


«Այս հիվանդության առաջին նախանշաններից մեկը ոտքերի մատների արանքում, երբեմն անզսպելի, քորի զգացողությունն է, որին կարող են ուղեկցել նաև ճաքեր»,- պարզաբանել է մաշկավեներաբանն ու հավելել, որ երկարատև քորի պայմաններում հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:


Գունափոփոխ որքինը, ըստ բժշկի, վնասում է մարմնի վերին և ստորին հատվածները (պարանոցից մինչև գոտկատեղ): Այն արտահայտվում է մաշկի վրա տարբեր չափերի բծերով:  Խաչատրյանը նշել է, որ բծերը մարմնի վրա կարող են լինել տարբեր գույների` կարմրավուն, շագանակագույն, ինչպես նաև` սպիտակավուն:


«Պետք է նշել, որ գունափոփոխ որքինով հիվանդների մոտ  քորի զգացողությունը հաճախակի  բնույթ չի կրում»,- լրացրել է մաշկավեներաբանը:


Խաչատրյանն ընգծել է, որ ցանկացած սունկ սիրում է խոնավ և տաք պայմաններ: Այդ առումով, ըստ մասնագետի, լողավազաններն ու ֆիննական բաղնիքները սնկերի բազմացման համար լավագույն միջավայրն են:


Բժիշկը հորդորել է լողավազան այցելելիս ունենալ սեփական հիգիենայի պարագաներ. սրբիչ, հողաթափեր: Հարկ է լողավազանից հետո ցնցուղ ընդունել օճառով, այնուհետև` չորացնել մաշկը:


Որպես կանխարգելիչ միջոց բժիշկն առաջարկել է լոգանքից հետո ոտնաթաթերը մշակել հականեխիչ, հակասնկային նյութերով:
«Կասկածների դեպքում հարկ է դիմել մասնագետի օգնությանը:  Եթե տեսանելի ախտորոշումը կասկածելի է, ապա վերցվում է քերուկ»,- եզրափակել է մաշկավեներաբանն ու ավելացրել, որ շատ հիվանդություններ իրենց նշաններով նման են սնկերին, ուստի պարտադիր է մաշկավեներաբանի խորհրդատվությունը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Sargis

28.12.2011

Qoment@ groxneri mot xronik refleqs e sirt xarnoc@)))))) Djvar dexahaber@ ognen!!!

www

27.12.2011

Srtxarnoci dem dexamijocner kan hatuk, xmeq, anpayman kogni, hargelis!

WWW

23.12.2011

Inchkan karelia xosal es temaneric, herik a eli. Arden mer uxexnery qerecik dzer himar hodvacnerov. Boloooooooooooor hodvacneri verjum nuyn banna - anpayman petk e masnageti dimel.......... MArdu sirt a xarnum arden es masnagetneric.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ